Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) առաջարկում է Վաշինգթոնի փողոցներից մեկը վերանվանել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատվին: 

«Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմացի փողոցը (վայր, որտեղ 2017 թվականի մայիսին Էրդողանի թիկնապահները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա), պետք է վերանվանվի մարդու իրավունքների պաշտպանության գործում կուռք, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատվին»,- նշված է ANCA-ի կայքում: