«Տոնական միջոցառմանը հրավիրված՝ Հարավային ռազմական շրջանի զինվորական փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչներին, վարչակազմին, պաշտպանության նախարարությանը, սպաներին, զինծառայողներին եւ երկրի քաղաքացիական անձանց շնորհավորեց Հայկական բանակի կազմավորման 27-ամյա հոբելյանի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ալեքսեյ Ավդեեւը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ Գյումրիի եւ Երեւանի ռազմական կայազորներում տեղակայված ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների պատրաստականության կատարմանը ծանոթանալու եւ վերահսկելու համար։

Հաղորդագրության համաձայն, եռօրյա այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը կայցելի Երեւանում ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմական բազա, «Կախմուդ», «Ալագյազ» հրաձգարաններ, Գյումրիի կայազորի զինվորական եւ բնակելի ավաններ, 1602 ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ եւ ՌԴ կրթության նախարարության թիվ 19 միջնակարգ դպրոց։