Այն մասին, որ ձմեռային արձակուրդների ժամանակ նրանք չեն օգտագործելու բջջային հեռախոսներ, ինտերնետ, չեն մասնակցելու հարսանիքների եւ այլ տոնակատարությունների եւ դուրս չեն գալու իրենց տներից, հաղորդում է «Ազատլիկ» ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի մի շարք բուհերի, այդ թվում ` Թուրքմենստանի պետական համալսարանի, Դաշոգուզսկի գյուղատնտեսական ինստիտուտի եւ Լեբապսկի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին եւ ուսանողներին:
«Ուսանողներից նման գրություն են վերցրել հունվարի 25-ին: Բացի այդ, քննությունների ավարտին՝ նախքան ուսանողներին տուն ուղարկելը, նրանց հետ հանդիպում է անցկացվել: «Ձեզ թույլատրվում է գնալ ձեր տուն՝ ձմեռային արձակուրդների ժամանակ: Այդ ընթացքում ձեզ վայելուչ պահեք, մի՛ խոսեք բջջային հեռախոսով, մի՛ գնացեք հարսանիքների, հյուր եւ մի՛ այցելեք ընկերներին», հիշեցրել է համալսարանի ղեկավարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:




























