ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին Վաշինգտոնի արտասահմանյան մամուլի կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ լրագրողներն հետաքրքրվել են ԱՄՆ փոխպետքարտուղար Սթեյնբերգի՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։
ԼՂ խնդրի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյան նշել է, թե իրենք չեն կարող ցանկանալ ավելին, քան՝ այդ իրավիճակում հայտնված երկրները։ «Իհարկե, մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ լարվածությունը թուլացնելու ճանապարհների որոնման աշխատանքներում, սակայն մենք հասկանում ենք, որ ներկայումս դժվարին իրավիճակ է»,-նշել է Քրոուլին։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա պնդել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանում երկրների միջեւ խնդիրները լուծված եւ միմյանց միջեւ հարաբերությունները կարգավորված տեսնել։
«Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ մենք գործընթացն առաջ տանելու համար ճնշում չենք գործադրում։ Մենք տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա մեջ գործընթացը կանգ է առել»,-ասել է Ֆիլիպ Քրոուլին, ընդծելով, որ փոխպետքարտուղար Սթեյնբերգի այցը Հայաստան եւ Ադրբեջան կապված է այդ երկրների միջեւ երկխոսության շարունակության աջակցությամբ։





























