Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում Նանսեն -Ջուղա փողոցների խաչմերուկում բախվել են Nissan մակնիշի 23 ՕG 023 համարանիշի եւ Honda մակնիշի 35 TZ 744 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին։
Ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է հետիոտնային երթեւեկությունը կարգավորող ցուցանակը։






























