Հայաստանի ոստիկանությունը տեղեկացված է եւ բոլոր ջանքերը գործադրում է տեխնիկական անձնագրերի տրամադրման հարցում առաջացած խնդրի լուծման համար:

Ինչպես հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հունվարի 30-ի ասուլիսում, խնդիրը ծագել է այն պատճառով, որ հանրապետություն են բերվել աննախադեպ թվով ավտոմեքենաներ: «Ամեն ինչ արվում է՝ հնարավորինս արագ լուծելու խնդիրը: Ժամանակավոր տեխանձնագիրը չպետք է որեւէ խնդիր առաջացնի: Մշտական ​​տեխնիկական անձնագրի տրամադրման հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է», - ասել է Աշոտ Ահարոնյանը: