2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 34-ամյա մի քաղաքացուհի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը եւ դիմել փախուստի:
Հունվարի 29-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է 13-ամյա մի պատանի, որը ժամը 13.00-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:





























