Վերջին տեղեկություններով՝ Ադրբեջանի ոսկու պաշարը կազմում է 250 կգ։ Ըստ apa.az-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Ոսկու ռեզերվները գոյանում են Ադրբեջանում արդյունահանված մետաղը Շվեյցարիայում վերամշակելուց հետո։
Ադրբեջանում ոսկու արդյունահանումն իրականցնում է Anglo-Asian Mining ընկերությունը։ Այն պարտավորվել է արդյունահանված ոսկու մի մասը փոխանցել Ադրբեջանի կառավարությանը, որն էլ այն վերածում է ձուլակտորների։
Հիշեցնենք, որ միջազգային շուկայում ոսկու 1 ունցիայի գինը հասել է 1416 դոլարի։
Հայաստանի կենտրոնական բանկը 2003 թ. հրաժարվել է ոսկու ռեզերվից։





























