Երկրի պատիվը վտանգված է եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մոտեցման կիրառումն անընդունելի է: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը Փարիզում համերգով հանդես գալու հրավեր է ստացել եւ նրանց գումարը չի բավականցնում տոմս գնելու համար:
«Այն մոտեցումը, որ ստեղծագործական խմբերը պետք է ինքնուրույն դահլիճներ հավաքեն եւ գումարի հարցն իրենք լուծեն, անթույլատրելի է: Կա պետություն, կա Աննա Հակոբյանի հիմնադրամ, կա Նիկոլ Փաշինյան, կա Մշակույթի նախարարություն, մենք այնտեղ պետություն ենք ներկայացնում, ոչ թե որպես զբոսաշրջիկ ենք մեկնում», - ասաց նա:
Արմեն Ալավերդյանն ընդգծեց, որ Ֆրանսիան իր վրա է վերցնում Փարիզում բնակության հետ կապված բոլոր ծախսերը:
«Մնում է, որ մեր պետությունը յուրաքանչյուր մասնակցի համար 415 եվրո հատկացնի, ինչը ընդհանուր կազմում էմոտ 10 մլն դրամ», - ասաց նա:





























