ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա հունվարի 30-ի նիստում պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրական տարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ստացվել է ԱԺ նախագահի գրությունը և կցված նաև արձանագրությունը՝ Վահագն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին: Արձանագրությունը ստորագրվեց ԿԸՀ վեց անդամների և նախագահ Մուկուչյանի կողմից:
Հիշեցնենք, որ Վահագն Գրիգորյանը, առաջադրվել էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:





























