Ես կողմ եմ խաղաղությանը, ինքը սխալվում է: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ շատերը ոչ միանշանակ ընդունեցին նրա նշանակումը, այդ թվում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, քանի որ նա առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի կողմնակիցը լինելով, կողմ է արցախյան հողերի հանձնմանը:
«Սուտ է ասում, ես կողմ եմ խաղաղության, երբեք դա չեմ թաքցրել: Եթե Հայաստանում կգտնեք մեկին, ով կողմ չէ խաղաղության, ասեք՝ ով է նա»,- ասաց Կարապետյանը:
Հարցին՝ դադարեցրել է արդյոք իր կուսակցական գործունեությունը վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո, Կարապետյանը նշեց, որ կասեցրել է իր կուսակցական գործունեությունը ինչի մասին գրառում է արել Facebook սոցիալական ցանցում. «Ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը, ինչը շատ տրամաբանական է, հաշվի առնելով այն պաշտոնը, որը ստանձնել եմ երեկվանից»:





























