Հայաստանն առանց տնտեսության զարգացման հայեցակարգի ապագա չունի: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ չի կարելի հղում կատարել նրան, որ ժողովուրդն ինքը կարող է լուծել համակարգային բնույթի խնդիրները:
Իշխանությունները պետք է պետական մտածողություն մշակեն, միայն իրենց մասին չմտածեն եւ այն մասին, թե ինչպես իրենք իրենց պարգեւատրումներ վճարեն, այլ կենտրոնանան 3 միլիոն մարդու խնդիրների լուծման վրա»,- նշեց նա:
Վարդան Բոստանջյանը դրական նորություն համարեց Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքները 0,25 տոկոսով նվազեցնելը: «Սա թույլ կտա երկրի տնտեսություն ներգրավել ավելի շատ ներքին ֆինանսական միջոցներ: Մինչեւ չլինի ներքին ներդրումների ակտիվացում, չարժի խոսել եւ ոչ մի արտաքին ներդրման մասին»,- հայտարարեց փորձագետը:





























