Բանգլադեշը ֆիլիպինական բանկի դեմ հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան` աշխարհի խոշորագույն կիբեր կողոպուտներից մեկին նրա ներգրավվածության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է երկրի կենտրոնական բանկի նախագահը, հայտնում է AFP- ն:
2016 թվականի փետրվարին անհայտ հաքերները ԱՄՆ-ի դաշնային պահուստում Բանգլադեշի ԿԲ հաշվից 81 մլն դոլար էին գողացել:
Այնուհետ փողերը փոխանցվել էին Մանիլայում Rizal Commercial Banking Corp (RCBC) մասնաճյուղ, հանվել եւ լվացվել էին տեղական խաղատների միջոցով:
Բանգլադեշի ԿԲ կառավարիչ Ֆազլ Կաբիրի խոսքով՝ RCBC-ի կողոպուտի մեջ ներգրավված «մնացածի» նկատմամբ գործ է հարուցվելու:
Բանգլադեշը իրավաբանական խումբ է ուղարկել Նյու Յորք եւ պատրաստ է պայքարել փողերի վերադարձի համար, հայտնել է Կաբիրը:
2016 թվալկանին Ֆիլիպինները RCBC-ին 21 մլն դոլարի չափով տուգանել էին կիբեր կողոպուտում նրա դերի վերաբերյալ հետաքննությունից հետո:
Բանկը հերքել էր մեղադրանքները եւ 2017-ին Բանգլադեշի ԿԲ-ին մեղադրել «զանգվածային թաքուցման» մեջ:




























