Գերմանիայում ավելի քան 20 երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով կալանավորվել է երեք տղամարդ, որոնցից շատերը գտնվել են ճամբարում, որտեղ ապրում էր կասկածյալներից մեկը, հաղորդում է AP-ն:

Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդիկ բռնության են ենթարկել  4-ից մինչեւ 13 տարեկան առնվազն 23 երեխայի: Նրանք մեղադրվում են բռնության ավելի քան 1000 դեպքի մեջ: