«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։
«Այս դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) հեռանկարային մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի շուկայում։ Վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝
Ինչպես դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ աշխատանքային փորձը,
Ինչպես գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,
Ինչպես գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,
Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:
Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից։
Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել ձեր անունը, ազգանունը և հեռախոսահամարը [email protected] էլ․հասցեով՝ նամակը վերնագրելով «Վերապատրաստման դասընթաց»»,– ասվում է հայտարարությունում:





























