Վաղ է մտածել, որ այստեղ պետք է փող հավաքենք, գնանք այլ երկիր նավթահոր գնենք, որ հարստանանք։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե անդրազգային կազմակերպությունների ստեղծումը արդյոք հնարավորություն կտա ՀՀ տնտեսության մեջ շեշտակի փոփոխություններ կատարել, ինչպես արել է Ֆրանսիան արաբական երկրներում նավթահորեր գնելով։
«Վաղ է մտածել, որ այստեղ պետք է փող հավաքենք, գնանք այլ երկիր նավթահոր գնենք, որ հարստանանք, բայց եթե ինչ–որ մեկը որոշի այդպես վարվել, կունենա այդ հնարավորությունը»,–ասաց նա։
Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները սպառված չեն, ավելին՝ դրանք անընդհատ ավելանալու են։





























