ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ ՀԴԲ-ն չի կարողացել պարզել Լաս Վեգասի հրաձիգի արարքի դրդապատճառները՝ հայտնում է AP-ն։
Նախօրեին ՀԴԲ-ն հրապարակել էր 2017թ․ Լաս Վեգասում կրակոցների միջադեպի մասին զեկույցը, որտեղ նշվում էր, որ այդպես էլ չի գտնվել որեւէ «ակնհայտ դրդապատճառ», որը կբացատրեր, թե ինչու է Սթիվեն Փեդոքը հյուրանոցի իր համարից կրակ բաց արել մարդկանց վրա, որից հետո ինքնասպանություն գործել։
Հիշեցնենք, որ այդ միջադեպի հետեւանքով զոհվել էր 58 մարդ, վնասվածքներ էր ստացել մոտ 900 մարդ։
Թրամփն ասել է, թե բյուրոյի գործակալները շատ ջանասիրաբար են աշխատել այդ ուղությամբ, «միայն թե ոչինչ չեն կարողացել գտնել։ Նա նաեւ իր զարմանքն ու հիասթափություննէ հայտնել այդ կապակցությամբ։





























