Հոլանդական դատախազությունը 20 ամսվա ազատազրկում է պահանջել «քրդական հարցի» վրա ուշադրություն գրավելու նպատակով Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսության վրա ինքնաշեն ռումբ գցած տղամարդու համար,՝ հայտնում է AP-ն։

Դատախազները հայտարարել են, որ 35-ամյա տղամարդը թափահարել է դանակով, երբ ոստիկանները ձերբակալելիս են եղել նրան Ամստերդամի Թանգարանային հրապարակում։ Ինքնաշեն սարքերից մեկը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում ոչ մեծ հրդեհ է առաջացրել։

Դատարանը վճիռը կկայացնի փետրվարի 14-ին։