Ամերիկայի հայկական ասամբլեան կոչ է արել միջազգայնորեն դատապարտել Լոս Անջելեսի հայկական դպրոցների դեմ ատելության հողի վրա հանցագործությունները։
«Կոչ ենք անում արագ հետաքննություն անցկացնել եւ պատժել չարագործներին։ Մենք գնահատում ենք Կոնգրեսի անդամների աջակցությունը, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել հայ համայնքին»,- ասվում է ԱՀԱ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էնսինո շրջանում Ferahyan դպրոցի եւ Manukyan Demirchyan College-ի ցանկապատերին եւ տարածքներում թուրքական դրոշներ էին կախվել։ Էնսինոյում կատարվածը գրանցվել է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, իսկ Manukyan Demirchyan College-ի հետ կապվածը՝ որպես ատելության հողի վրա տեղի ունեցած միջադեպ։ Ոստիկանությունը կասկածյալին նկարագրել է որպես 170 սմ հասակով տղամարդու, ով եղել է սեւ դիմակով, սեւ բաճկոնով, որը կնգուղ է ունեցել, սեւ տաբատով եւ սեւ կոշիկներով։




























