Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը նախկին նահանգապետին քարտուղարուհու հետ սեքսի համար դատապարտել են 3.5 տարվա ազատազրկման, հաղորդում է AP-ն:
Ան Խի Չժուն մեղավոր է ճանաչվել մեղադրանքների մեծ մասով այն բանից հետո, երբ նրան մեղադրել են սեքսուալ բռնության եւ իշխանության չարաշահման մեջ:
Առաջին ատյանի դատարանը օգոստոսին նրան արդարացրել էր՝ վկայակոչելով այն ապացույցների բացակայությանը, որ նա չարաշահել է իր լիազորությունները՝ քարտուղարուհուն ստիպելով իր հետ սեքսով զբաղվել: Անը պնդում էր, որ սեքսը փոխադարձ համաձայնությամբ է եղել:
Ան Խի Չժուն նախագահի հավանական թեկնածու էր համարվում, սակայն անցյալ տարի համընդհանուր դժգոհության ֆոնին հրաժարական տվեց Հարավային Չխունչխոնի նահանգապետի պաշտոնից:




























