Հայաստանը ռուսական կողմի հետ՝ «Ռոսօբորոնէքսպորտը» շրջանցելով, ուղղակիորեն արտադրողների հետ աշխատելու իրավական բոլոր հիմքերն ունի։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին հրապարակումը «Կոմերսանտ» թերթում։
«Հայաստանը առաջ էլ էր սպառազինություն գնում ներռուսաստանյան գներով, եւ ինքնաթիռներ գնելու մեջ զարմանալի ոչիչն չկա»,- փաստել է փորձագետը։
Նշենք, որ վերջին 3-5 տարիներին Հայաստանի ԶՈւ-ն գործնականում համալրվում է միայն նոր սպառազինությամբ, որի առյուծի բաժինը կազմում է ռուսական արտադրության սպառազինությունը։ Դրանց թվում շքերթների ժամանակ ցուցադրվել են «Իսկանդեր» եւ «Սմերչ», ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։





























