Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետեւանքով զոհ չի եղել։ Այս մասին թվիթերյան էջում գրառում է արել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի ատրահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Հաագայում շենքի փլուզման հետեւանքով զոհվածը 1996թ. ծնված տղամարդ է, ազգությամբ հայ։

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հաագա քաղաքում (Նիդերլանդներ) պայթյուն է որոտացել։ Պայթյունը վնասել է մի քանի սենյակներ: Դեպքը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի հետեւանքով։

Ըստ նիդերլանդական լրատվամիջոցների՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է տասը մարդ։