Մալայզիայի նոր թագավորն է 59-ամյա Տենգկու Աբգուլլան, հաղորդում է MIGnews-ը՝ հղում կատարելով INSIDER-ին:

Համաձայն աղբյուրների տվյալների՝ միապետը երկիրը կկառավարի 2024 թվականից:

Հարկ է նշել, որ Տենգկու Աբգուլլան Մալայզիայի 16-րդ թագավորն է:

Հանդիսավոր արարողությունը անցկացվել է մայրաքաղաք Կուալա-Լումպուրում, որտեղ նոր թագավորը ստուգել է պատվո պահակախումբը: Միապետի երդմնակալությունը տեղի է ունեցել թագավորների պաշտոնական նստավայրում՝ Իստան Նեգարայի պալատում: