Տեխասի 36-ամյա բնակիչ Ռուդոլֆո Արելլանոն ցմահ ազատազրկվել է, երբ խոստովանել է, որ խեղդել է իր կնոջը՝ նախապես կապելով նրա վզին 119 ֆունտ կշռող քար, հաղորդում է Associated Press-ը:
Արելլանոն մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործություն կատարելու մեջ եւ ցմահ ազատազրկվել առանց բողոքարկման իրավունքի:
28-ամյա կնոջ եւ չորս երեխաների մոր՝ Էլիզաբեթ Փյուլի մարմինը հայտնաբերվել էր 2016 թվականի ապրիլին Ուորտ լճում:
Նշվում է, որ տեղի ձկնորսները բղավոցներ էին լսել եւ տեսել կամրջից ցած ընկնող մարմինը:
Կնոջ մարմինը հայտնաբերած մարդիկ նկատել էին նաեւ նրա վզին կապված քարը:
Սպանությունից 10 օր անց նրա ամուսինը ձերբակելվել էր:
Էլիզաբեթն աշխատում էր որպես բուժքույր եւ դաստիարակում Ռուդոլֆոյի հետ իրենց երեք որդիներին ու դստերը:
Ըստ նախնական վարկածի՝ ոստիկանությունը եզրակացրել էր, որ դա ինքնասպանություն էր, սակայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ էր դարձել, որ կնոջը սպանել էին:
Լիճն ընկնելու պահին կինը դեռ ողջ էր:
Զոհի հարազատները պնդում են, որ Էլիզաբեթը պատրաստվում էր ամուսնալուծվել:



























