«Երկիր» օրաթերթի  ունեցած տեղեկություններով ՝կենտրոնական բանկում ապրիլից բացվելու է նոր բաժին՝ «Այցելուների կենտրոն»։ Նոր ստորաբաժանման ղեկավար է նշանակվելու ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայիս ղեկավար Զարուհի Բարսեղյանը։

Իսկ մինչ այդ արդեն ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մերի Շահինյանը։ Վերջինս աշխատել է «Կենտրոն» համայնքապետարանում, Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունում եւ «Արմենիա» հեռուստաընկերությունում։ «Լրատվական դաշտում Մերի Շահինյանը հայտնի է որպես սիրուն աղջիկ»,-նկատում է թերթը։