Բրիտանական Unite խոշոր արհմիությունը ինքնաթիռների սրահում աղտոտված օդի դեմ պայքարի արշավ է սկսել, գրում է The Sun-ը:

Արշավը սկսվել է այն բանից հետո, երբ British Airways-ի ինքնաթիռներից մեկը թունավոր հոտի պատճառով վերադարձել էր թռիչքի մեկնարկի կետ:

Այդ ժամանակ բորտուղեկցորդները ուղեւորներին խնդրել էին դիմակներ հագնել: Ժամանելուց հետո անձնակազմի անդամներին բժշկական օգնություն էր պահանջվել: Այդ դեպքը առաջին եւ միակը չէ:  Մասնագետները բացատրում են, որ հոտն առաջանում է թունավոր գազերով օդի աղտոտումից հետո, իսկ գազերն առաջանում են շարժիչի աշխատանքի հետեւանքով:

Փորձագետները կարծում են, որ հենց աղտոտված օդն է աերոտոքսիկ համախտանիշի պատճառ դառնում: Նախանշաններն են սրտխառնոցը եւ գլխապտույտը: Համախտանիշը կարող է վտանգավոր լինել կյանքի համար:

Ներկայումս Unite-ը փորձում է ոլորտի մասնագետներին ստիպել ուսումնասիրել թունավոր օդի սպառնալիքը եւ գնահատել մարդկանց կյանքի համար ռիսկերը:

Բրիտանական Unite խոշոր արհմիության գլխավոր տնօրենի տեղակալ Հովարդ Բեքետը հայտնել է, որ չի կարելի սպառնալքիը թերագնահատել եւ փորձել շահարկել պաշտոնական վիճակագրությունը ոլորտի խնդիրը թաքցնելու նպատակով:

Unite-ը նաեւ կոչ է արել մարդկանց վրա լրացուցչ թեստեր անցկացնել, որոնք ինչպես համարվում է, մահացել են համախտանիշին բնորոշ նախանշաններից; British Airways-ի ներկայացուցիչները նշել են, որ չեն շահագործի ինքնաթիռը, եթե ուղեւորների եւ անձնակազմի կյանքի, առողջության եւ անվտանգության համար սպառնալիք կա:

Երկար տարիներ ինքնաթիռի սրահի օդի հետազոտություններ են կատարվել: Ընդ որում դրանցից ոչ մեկը ցույց չի տվել, որ խցիկում քիմիական նյութերի ազդեցությունը առողջության երկարատեւ վատթարացում է առաջացնում:

Այնուամենայնիվ, որոշ ավիաընկերություններ այս խնդրի պատճառով սկսում են միջոցներ ձեռնարկել:

EasyJet ավիափոխադրողը դեռ 2017-ին հայտարարել էր, որ թունավոր օդի վտանգի պատճառով ինքնաթիռների սրահում տեղադրվելու է նոր օդային ֆիլտրեր: