«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հունվարի 30- ից հացադուլի  մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին այսօր՝ փետրվարի 4-ին ԱԺ երկու պատգամավորներ են այցելել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը։  Այսօր Ավետիսյանին են այցելել նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը չի դադարեցրել հացադուլը և գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում՝ բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը պահանջում է  վերանայել իր գործը։

Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։ Նա չի ընդունել մեղքը եւ պնդում է, որ դատվել է մեկ հոգու վկայության հիման վրա։ Նա արդեն 11 տարի է անազատության մեջ է։

Նշեք, որ Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել նաեւ 2018թ․ օգոստոսին։ Այդ ժամանակ նա նաեւ ինքնավնասման փորձ էր կատարել։