ՌԴ քաղաքացիները Թուրքիա այցելություններով ռեկորդ են գրանցել 2018 թվականին։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2018 թվականին Թուրքիա են այցելել գրեթե 6 մլն ՌԴ քաղաքացիներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավել է 27 տոկոսով։

Գերմանիայի քաղաքացիները եւս հայտնվել են Թուրքիա ամենաշատ այցելածների թվում՝ 4.5 մլն 2018 թվականին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը ավել է 25 տոկոսով։