Երեւանում, այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում 36-ամյա Գրիգոր Ք.-ն իր վարած Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ մինչեւ ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշը ու դեպքի վայրում ոստիկաններին ու փրկարարներին ասում էին, որ ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։