Մոսկվայի Բուտիրյան դատարանը երեքշաբթի հետաձգել է Միխայիլ Խաչատուրյանի մոր քաղաքացիական հայցը ավագ թոռնուհու՝ Քրեստինայի դեմ, որը մեղադրվում է հորը սպանելու մեջ, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն դատարանում։

«Պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դատարանը որոշել է մինչեւ փետրվարի 25-ի ժամը 10.00-ը հետաձգել հայցը»,- հայտարարել է դատավոր Տատյանա Նաչինկինան։

Խաչատուրյան քույրերի տատիկը հունվարի 9-ին Քրեստինայի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ խնդրելով վտարել թոռնուհուն բնակարանից։ Ինչպես բացատրել է աղջկա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, բնակարանը տատիկի սեփականությունն է, եւ նա իրավունք ունի այնտեղից հանել մարդկանց։ Ավելի վաղ, փաստաբանի խոսքով, նա դատարանի միջոցով բնակարանից հանել էր աղջիկների մորն ու նրանց ավագ եղբորը։

Բոլոր երեք քույրերի համար ընտրվել է Քրեակատարողական օրենսգրքում վերջերս հայտնված միջոց՝ որոշակի գործողություններ կատարելու արգելք, այդ թվում բջջային կապի եւ ինտերնետի օգտագործում մինչեւ մարտի 28-ը։

Ինչպես տեղեկացրել է ՔԿ-ն, 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։

Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ արձակեց երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։