Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին,  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման  կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարեւանությամբ բնակվող տղան  բնակարանում կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի  միջանցքում՝ հյուրասենյակի դռան վերեւից  անցնող գազի  խողովակից  վզնոցով կախված  վիճակում, հայտնաբերվել է  Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: