Իսպանական Վալենսիա քաղաքում կայացել են շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի միջեւ ցուցադրական մրցամարտի առաջին երկու հանդիպումները: Առաջին խաղում վերջացել էր Կապրովի ժամանակը, եւ հաղթանակը բաժին հասավ Կասպարովին, որի առավելությունը 8 րոպեից ավելին էր: Երկրորդ խաղը, որ տեղի ուենցավ սեպտեմբերի 22-ին, նույնպես ավարտվեց Կասպարովի հաղթանակով, եւ կրկին Կարպովին չհերիքեց ժամանակը: Այսպիսով մրացամարտի հաշիվն է 2:0 հօգուտ Կասպարովի:
Ինչպես նախատեսված է, հաջորդ մրցախաղը կկայանա չորեքշաբթի, ժամը 21.00-ին: Երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 22-24-ը կայանալու է 12 մրցախաղ երկու գրոսմայստերների միջեւ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, կես տարվա ընթացքում Կասպարովն ու Կարպովը նախատեսել են մրցել բոլոր այն երկրներում, որտեղ երբեւէ մրցել են չեմպիոնի տիտղոսի համար: Այսինքն, բացի Իսպանիայից, Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ ԱՆ-ում: Ի դեպ, առաջին ահնդիպումը նախատեսված էր Լոնդոնւմ, բայց բանակցությունները փոքր-ինչ ձգվեցին, իսկ իսպանացիներն ուրախ էին վերցնել նախաձեռնությունը:
1984թ. Լոնդոնում կայացած մրցամարտը, որ տեւել էր 5 ամիս, ավարտվել էր 5:3 հօգուտ Կարպովի:
1985թ. Մոսկվայում 13:11 հաշվով հաղթող դարձավ Կասպարովը՝ մտնելով շախմատի պատմության մեջ որպես աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոն:
Հետագայում՝ 1986, 1987 եւ 1990 թվականներին Կասպարովը հաստատեց աշխարհի չեմպիոնի իր կոչումը:




























