Հայ-ճապոնական «Խիկարի» կենտրոնում կայացավ լուսնային օրացույցով Նոր տարվան նվիրված տոնական միջոցառում։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եւ Ճապոնիայի դեսպանության աշխատակիցները։ Յամադան նվերներ հանձնեց խայկուի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողներ Վիոլետա Գեւորգյանին, Վարդուհի Դալլաքյանին, Լիլիթ Սիմոնյանին եւ Մարգարիտա Խաչատրյանին։

UWC Dilijan College-ի ուսանող Սուզուկի Սաոն դուդուկով նվագեց երկու երգ՝ հայկական ժողովրդական «Դլե յաման»-ը եւ ճապոնական «Սակուրա»-ն։

Կենտրոնի ուսանողները ներկայացրեցին օրիգամիի իրենց աշխատանքները, որոնք նվիրված էին Հայաստանում ապրիլյան իրադարձություններին։