Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ Spa Seekers ծառայությունը կազմել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքների ցանկը։ Թիվ մեկը համարվել է Նյու Յորքը, տեղեկացնում է Turizm-ը։

Ընկերության փորձագետները վերլուծել են աշխարհի 66 քաղաք եւ գնահատել դրանց ռոմանտիկությունը։ Վարկանիշը կազմվել է ըստ մի քանի գործոնների՝ ձեռքի ու սրտի առաջարկությամբ խեշթեգերի քանակ, ամուսնությունների կնքման վիճակագրություն, ռոմանտիկ հաղորդագրությունների մասին տվյալներ սոցցանցերում։

Աշխարհի երկրորդ ամենառոմանտիկ քաղաքը Լոնդոնն է։ Վերջին վեց ամիսներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը նշվել է Instagram-ում 1813 անգամ՝ ձեռքի ու սրտի առաջարկության մասին գրառումներով։ Ռոմանտիկ քաղաքների առաջին շարքերում են նաեւ Լոս Անջելեսը, Փարիզը, Չիկագոն, Բեռլինը, Սան Ֆրանցիսկոն, Սիդնեյը եւ Մայամին։