22-ամյա Աարոն Սմիթը Յորքշիրի ափին արտասովոր ձեւ ունեցող քար է գտել՝ գրեթե կատարյալ կլոր եւ հարթ, գրում է Daily Mail-ը: Քարը պատված է եղել երկաթաքարով, իսկ ներսում պարզվել է Յուրյան շրջանի հրաշալի պահպանված ամոնիտի քարացածություններ են: Բացելուց հետո դրանում 185 մլն տարեկան բրածո են գտել:
Նշվում է, որ երկաթաքարում քարացածություններ հաճախ են հանդիպում Յորքշիրի ափերին: Դրանք ուշադրություն են գրավում իրենց փայլով եւ յուրահատուկ երանգով՝ արծաթագույնից մինրեւ ոսկեգույն: Ոսկի որոնողները հաճախ երկաթաքարը ոսկու հետ են շփոթում, դրա համար այն «հիմարների ոսկի» են անվանել:




























