ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2019 թվականի հունվարին մուտքագրվել է 2041 դիմում եւ գրություն, որոնցից 50-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 270-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 22 հարցում: Եվս 1 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:
Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
Նույն ժամանակահատվածում «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 4 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 39 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա եւ 2 ներդիր:
Նույն ժամանակահածտվածում 23 քաղաքացիներ ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:





























