ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: