Քուվեյթում նորապսակները հարսանիքից 3 րոպե անց ամուսնալուծվել են, գրում է The Sun-ը:
Ամուսնական պայմանագրի ստորագրումից հետո հարսնացուն սայթաքել է, ինչի պատճառով փեսացուն նրան «հիմար» է անվանել: Դրանից հետո արտասվող հարսնացուն վերադարձել է ՔԿԱԳ եւ ամուսնու ծաղրանքի պատճառով պահանջել է չեղյալ հայտարարել ամուսնությունը:
Նշվում է, որ արարողությունն անցկացնող դատավորը տեղում չեղարկվել է նրանց ամուսնությունը: Այսպիսով, նրանց միությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենակարճը:





























