«Գավառ տաքսի» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ-31010» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզի Գավառ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 21.00-ին փրկարարների օգնությամբ ճանապարհի երթեւեկելի մաս դուրս է բերվել «ԳԱԶ-31010» մակնիշի Տ1279 համարանիշով ավտոմեքենան (4 ուղեւոր` 2 երեխա, 1 տղամարդ, 1 կին):

Նույն օրը ժամը 21.02-ին քաղաքացի Ա.Ղազանչյանից ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում իր կողմից վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 21.30-ին փրկարարների օգնությամբ ճանապարհի երթեւեկելի մաս դուրս է բերվել «ՎԱԶ-2109» մակնիշի 31ԼՍ 091 համարանիշով ավտոմեքենան (2 ուղեւոր` 2 տղամարդ):