Փետրվարի 25-ին ժամը 17.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սննդային թունավորման նախանշաններով (բոտուլիզմ) փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւան քաղաքի Լեփսիուսի 3-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ 42-ամյա Աիդա, 20-ամյա Տաթեւիկ եւ 12-ամյա Մարիետա Գեւորգյանները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով տուժածները օգտագործել են երշիկ եւ պահածոյացված պոմիդոր:
Բժիշկների կողմից Ա.Գեւորգյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ երեխաներինը` բավարար:




























