Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային թաղամասի իր առանձնատանը փետրվարի 28-ի վաղ առավոտյան հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր՝ 1930 թվականին ծնված Ղուկաս Թամամյանի դիակը: Թե ինչն է եղել 81-ամյա Թամամյանի մահվան պատճառը, պաշտոնապես դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, նա դիմել է ինքնասպանության: Ի դեպ, ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից եւս չհերքեցին, որ ըստ նախնական վարկածի, Ղուկաս Թամամյանը դիմել է ինքնասպանության:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին: