Հայաստանում 2010 թ. երկրաբանահետախուզական աշխատանքների նպատակով ծախսվել է ընդամենը 54,7 մլն դրամ (մոտ 150 հազ. դոլար)։

Վերջին 5 տարում սա նմանատիպ աշխատանքների ամենափոքր ծավալն է եւ մոտ 2 անգամ զիջում է 2009 թ. ցուցանիշին։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

Երկրաբանահետախուզական աշխատանքների բումը Հայաստանում եղել է նախաճգնաժամային 2007-2008 թթ., երբ տարեկան ծախսվել է մոտ 1 մլն դոլար։

Երկրաբանահետախուզական աշխատանքների մոտ 10-12 տոկոսը հատկացվում է պետական բյուջեից, մնացածը՝ մասնավոր ներդրումներ են։

Ներդրումների մոտ 90 տոկոսն ուղղվում են գունավոր մետաղների որոնմանը։