Ոստիկանության Շենգավիթի բաժնում փետրվարի 26-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը ժամը 19.30-ին Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: