Էլեկտրոնային առեւտրի զարգացումը կարող է հեշտացնել ստվերային տնտեսության դեմ պայքարը: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի Մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

Նա կարծում է, որ ոչ թե ՊԵԿ-ն իրավունք ունի պահանջել հարկ մուծել, այլ քաղաքացիներն ունեն նման սահմանադրական պարտավորություն: «Մյուս կողմից էլեկտրոնային առեւտրի զարգացումը կարող է փաստաթղթավորման հետ կապված դժվարությունների հանգեցնել: Բայց ամենակարեւորը, որ անօրինական ձեռնարկատիրության դեպքեր չլինեն», - նշեց պաշտոնյան:

Նա պարզաբանեց, որ էլեկտրոնային առեւտրի զարգացումը կօգնի վերահսկել դրամական շրջանառությունը, քանի որ գործառնությունները կիրականացվեն բանկերի միջոցով:

«Արտաքին խաղացողների նկատմամբ մրցունակության տեսանկյունից մենք 2015-ին ԵՏՄ մտնելուց հետո որոշակի պարտավորություններ ունենք: Սակայն պետությունն անընդհատ արտահանման խթանման քաղաքականություն է վարում», - եզրափակեց Հրաչյա Մուրադյանը:.