Սոչիիի «Շայբա» սպորտային համալիրում ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  սառույց են դուրս եկել, որպեսզի մասնակցեն հոկեյի մարզական խաղին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետությունների ղեկավարները նույն թիմում են խաղում: Նրանց հետ միասին սառույց են դուրս եկել ռուս եւ բելառուս հոկեյիստները:

Բելառուսի նախագահի որդին՝ Նիկոլայը եւ նրա հայրը առաջին համարի տակ են խաղում: Պուտինն ավանդաբար դուրս է եկել 11 համարի տակ:

Մարզական հանդիպմանը թիմերը պայմանականորեն բաժանվել են «Վագրերի» եւ  «Արջերի»: Առաջինները դուրս են եկել սպիտակ-կարմիր մարզազգեստով, մյուսները՝ կարմիր-կապույտ:

Լուկաշենկոն Պուտինից առաջ է սառույց դուրս եկել եւ մի փոքր տաքանալու հնարավորություն է ունեցել: