Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը:
Ակունք համայնքում անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը ստացել է 561 քվե, իսկ երկրորդ տեղում Նորիկ Հայրապետյանն է, ով զիջում է ընդամենը 5 ձայնով՝ 556 ձայն։
Նշենք, որ Նորիկ Հայրապետյանը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում։
Համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սիմոնյանն ստացել է 469 քվե:
Մյուս 3 թեկնածուների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Ստեփան Ղազարյանը ստացել է 135, Արեգ Մկրտչյանը՝ 274 ձայն:





























