Առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների իր փաթեթը, որոնք կարելի է իրականացվել խորհրդարանական մակարդակում: Փետրվարի 18-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ այս փաթեթն իր կողմից պատրաստվել է դեռ «Ելք» դաշինքի գործունեության ժամանակ: «Սակայն մենք ժամանակ չունեինք  այն ներկայացնելու համար: Խոսքը խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է», - ասաց պատգամավորը: