Մալդիվների դատարանը կարգադրել է փողերի լվացման մեղադրանքով Մալդիվյան կղզիների  նախկին նախագահ Յամին Աբդուլ Գայումային կալանավորել, գրում է  AP-ն:

Մալեի քրեական դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ Յամինը  պետք է կալանավորված մնա մեղադրական կողմի հաստատումից հետո: Ըստ դատարանի , եթե նա ազատության մեջ մնա կարող է ազդել վկաների վրա:

Ոստիկանությունը հաղորդում է որ վկաները Յամինի բանկային հաշվին 1 մլն դոլար են հայտնաբերել, որը հավանաբար կապված է Մալդիվներում զբոսաշրջության զարգացման համար հանրային կղզիների վարձակալության գործարքի հետ: