Բրյուսելում ամերիկացի օրենսդիրները փորձել են հավաստիացնել եվրոպացի դաշնակիցներին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության  կապակցությամբ տարաձայնությունները պարզապես «ընտանեկան վեճեր» են եղել, իսկ տրանսատլանտյան կապերը ուժեղ են մնում, գրում է Reuters-ը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին 50 անձից կազմված պատվիրակության այցը Եվրոպա երկարաժամկետ կապերի ապացույց է անվանել:

«Խոսքը հարգանքի մասին է», - լրագրողերին ասել է Փելոսին՝ ընդգծելով, որ այս պատվիրակությունը Մյունխենի անվտնագության համաժողով ժամանածներից ամենամեծաթիվն էր :

«Բոլոր ընտանիքներում վերելքներ եւ անկումներ են լինում», - ասել է արտաքին գործերի կոմիտեի նախագահ, կոնգրեսական Էլիոտ Էնգելը: Կոնգրեսական Գրեգորի Միքսը, խոսելով անդրատլանտյան կապերի վերաբերյալ անվստահության մասին, նկատել է. «Մենք կարող ենք վիճել, բայց այդ վեճերն ավարտվում են»:

ԵՄ-ն եւ Միացյալ նահանգները ավանդաբար ամենամտերիմ դաշնակիցներն են եղել՝ համագործակցելով նաեւ ՆԱՏՕ-ի միջոցով: Թրամփը սակայն քննադատության է ենթարկել իր եվրոպացի դաշնակիցներին պաշտպանական ոչ բավարար ծախսերի համար, ինչը Եվրոպայում շատերի մոտ կասկածներ է առաջացնում արեւմտյան ռազմական դաշինքին նրա հանձնառության եւ Եվրոպայի անվտանգության կապակցությամբ:

Բրյուսելում ելույթ ունենալով՝  Փելոսին մատնանշել է ՆԱՏՕ-ին երկկուսակցական աջակցությունն այն բանից հետո, երբ  անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրենք, որը թույլ չի Թրամփին դուրս գալ ՆԱՏՕ-ից:

«Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններում դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ տարբերություն կա», - ասել է  նա: