Ճապոնիայում վթարի է ենթարկվել երկրի ինքնապաշտպանության ուժերի F-2 կործանիչ-ռմբակոծիչը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ զինվորականներն արդեն հայտնաբերել են օդանավի 2 օդաչուներին: Նրանք գիտակցության մեջ են:

Ներկայումս կատարվում են կործանիչի որոնումները, որը ենթադրաբար ընկել է Ճապոնական ծովը: